Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարության ծախսերը՝ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված

13 Հոկտեմբեր, 2020 17:44
Հեղինակ՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարության ծախսերը՝ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել.

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404
Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229

Հանրագումար` 13.244.675.469

 

Լրահոս

Դիտել ավելին