Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը

13 Հոկտեմբեր, 2020 17:05
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել: Այս մասին նշված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

«Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:

Համանախագահները կրկնում են, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը ՝ թույլ տալով վերադարձնել աճյունները, ռազմագերիներին և կալանավորվածներին, և դիմում են կողմերին անհապաղ համաձայնության գալ հրադադարի մեխանիզմի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին