Կարևոր իրադարձություններ

2-ամյա Արծվիկը վիրահատվել է․ Կյանքին վտանգ չի սպառնում

13 Հոկտեմբեր, 2020 15:52
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
2-ամյա Արծվիկը վիրահատվել է․ Կյանքին վտանգ չի սպառնում

«Սուրբ Աստվածամայր» Բկ–ի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին