Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեխափոխման մասին նոր հայտարարություն է տարածել

13 Հոկտեմբեր, 2020 15:45
Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեխափոխման մասին նոր հայտարարություն է տարածել

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխելու մասին նոր հայտարարություն է տարածել: Հայտարարությունը ստորև. 

«Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան պատասխանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ Վրաստանով հարևան հանրապետություններ ռազմական բեռներ տեղափոխելու մասին ապատեղեկատվությանը:

Փոխնախարարը հայտնել է, որ Ղարաբաղյան զինված հակամարտության սրումից անմիջապես հետո ռազմական բեռների տեղափոխումը թե՛ դեպի Ադրբեջան, թե՛ դեպի Հայաստան, դադարեցվել է: Իսկ այն թռիչքները, որոնք  իրականացվում են օդային տարածքով՝ Վրաստանին հասանելի տեղեկատվության համաձայն, ունեն մարդասիրական բնույթ և համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին