Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    572,5
    584,5

  • RUB

    6,2
    6,45

Կարևոր իրադարձություններ

ՊՆ ներկայացուցիչները հանդիպել են Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին

13 Հոկտեմբեր, 2020 13:15
ՊՆ ներկայացուցիչները հանդիպել են Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։

Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշսպանության նախարարությունից։ 

Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին