Կարևոր իրադարձություններ

Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից. ԿԳՄՍՆ

13 Հոկտեմբեր, 2020 12:27
Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից. ԿԳՄՍՆ

Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից

Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները:

Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում:

Հիշեցնենք, որ, արձագանքելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի նամակներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս անդրադարձել է այս խնդրին։

 

Լրահոս

Դիտել ավելին