Կարևոր իրադարձություններ

Բոլորս էլ մեր ազգի համար անելիք ունենք. Սերժ Թանկյան

13 Հոկտեմբեր, 2020 11:04
Բոլորս էլ մեր ազգի համար անելիք ունենք. Սերժ Թանկյան

Ամերիկահայ ռոք  երաժիշտ Սերժ Թանկյանը պատմել է մի հայի մասին, որն իր բեռնատարները վերապրոֆիլավորել է շարժական հոսպիտալների։ Թանկյանը հրապարակել է այդ նվիրատվությունը կատարած տղամարդու դստեր գրառումը։ Նա ինստագրամի իր էջում գրել է․ 

«Հիանալի նվիրատվություն։ Մենք բոլորս պետք է մեր ներդրումը ունենանք մեր ազգի համար։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ նա սննդի վաճառքի համար նախատեսված մեքենաները վերապրոֆիլավորել է հիվանդանոցի՝ Արցախում վիրավոր զինվորների և խաղաղ բնակիչների խնամքի համար։ Մեքենաների հաջորդ խմբաքանակը կահավորված կլինի լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Մենք նույնպես չպետք է կանգ առնենք»,–գրել է աղջիկը։

Մեքենաների նվիրատվությունը հայկական բանակին կատարվել է Լոս Անջելեսում AA Cater Truck ընկերության հիմնադիր և բարերար Վահե Նիկողոսի Կարապետյանի և Տաշիր գրուպ բարեգարծական հիմնադրամի նախագահ Վահե Կարենի Կարապետյանի համատեղ ջանքերով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին