Կարևոր իրադարձություններ

Մահացել է Էվերթոնին վերջին չեմպիոնությանը բերած մարզիչը

17 Հոկտեմբեր, 2015 16:40
Մահացել է Էվերթոնին վերջին չեմպիոնությանը բերած մարզիչը

Հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Հովարդ Կենդալը,- այդ մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

 
Նա մահացել է 70 տարեկանում։ Որպես ֆուտբոլիստ նա մասնակցել է 200 հանդիպման, իսկ 1970 թվականին լիվերպուլցիների հետ դարձել է Անգլիայի չեմպիոն։
 
«Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում Կենդալը երկու անգամ թիմին բերել է չեմպիոնության 1984-1985 եւ 1986-1987 մրցաշրջաններում։
 

Լրահոս

Դիտել ավելին