Կարևոր իրադարձություններ

Էստոնիայի պահպանողական կուսակցությունը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունը Ադրբեջանին

12 Հոկտեմբեր, 2020 22:30
Էստոնիայի պահպանողական կուսակցությունը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունը Ադրբեջանին

Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) կառավարության հարցուպատասխանին հաջորդող խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ։ Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։

Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության հայտարարել է, որ լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ և  կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունը Ադրբեջանին եւ բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ, եւ դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձեւավորումը եւ ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ:

Պատմության ընթացքում հայերը Թուրքիայում եւ Ադրբեջանում ենթարկվել են հետապնդումների (19-րդ դարի վերջին, 1909, 1988, 1990) եւ Ցեղասպանության 1915 թվականին Օսմանյան կայսրությունում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ջարդ չկրկնվի:

Պատմության ընթացքում հայկական տարածքը կրճատվել է 10 անգամ: Այն Խորհրդային Միության ամենափոքր անդամ պետությունն էր:

Արարատը՝ հայերի ազգային խորհրդանիշը, որտեղ հանգրվանել է Նոյան տապանը, ժամանակին երկրի կենտրոնն էր: Հիմա հայերն այն տեսնում են միայն հորիզոնում կամ հայկական կոնյակի շշի վրա՝ որպես նշան:

Նույնն էլ Վանը, որը ժամանակին Հայաստանի ներքին լիճ էր: Այս տարածքներում բնակվող հայերը տեղահանվեցին եւ (կամ) սպանվեցին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նոր սպանդ չլինի: Այդ նպատակով չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը սրվի:

Կոչ ենք անում կողմերին հետեւել հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) նախագահների կողմից արված համատեղ հայտարարությանը եւ վերադառնալ բանակցությունների սեղան, քանզի հարցի կարգավորմանը կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով»։

 

Լրահոս

Դիտել ավելին