Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում հայտնաբերվել են հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ

12 Հոկտեմբեր, 2020 21:56
Հեղինակ՝ ԱԻՆ
Ստեփանակերտում հայտնաբերվել են հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։

Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։

Գործընթացը լուսաբանել են հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին