Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին հայտնվեց ծիծաղելի վիճակում. «Զինուժ» մեդիայի ռեպորտաժը

12 Հոկտեմբեր, 2020 21:34
Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին հայտնվեց ծիծաղելի վիճակում. «Զինուժ» մեդիայի ռեպորտաժը

«Զինուժ» մեդիան ռեպորտաժ է պատրաստել ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքի մասին։

Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե ադրբեջանական զորքերն «ազատագրել են» Հադրութը։ Հայկական կողմն անհապաղ հերքեց այդ լուրը, ավելացնելով, որ Հադրութ դիվերսիոն խումբ է մտել, որի անդամներին հայկական ուժերը գտնում եւ ոչնչացնում են։

«Զինուժ» մեդիան երեկ եղել էր Հադրութում եւ ոչ մի ադրբեջանցի զինվորական չէր տեսել։ Բայց, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան մոռացել էր իրենց ղեկավարի՝ երկու օր առաջ արած պնդման մասին եւ այսօր բավական տհաճ իրադրության մեջ հայտնվեց։ Նախ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական կողմի պնդումը, թե ադրբեջանական զինուժը մեծ ուժերով փորձում է մտնել Հադրութ։ Բաքվից պնդեցին, որ հայկական կողմն ապատեղեկատվություն է տարածում, եւ, որ իրենք պահպանում են հրադադարի ռեժիմը։ Եթե իրենք գրավել են Հադրութը, ապա պաշտոնական հաղորդագրությունը պետք է այլ տեքստ ունենար. օրինակ՝ Հադրութը վաղուց մերն է եւ անիմաստ է ներխուժել մի քաղաք, որը մերն է։ Մինչդեռ պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում էր, որ ադրբեջանական կողմը չի խախտել հրադադարը։

Շուտով, հասկանալով, որ հիմարություն են թույլ տվել, ադրբեջանական քարոզչամեքենան փորձեց ուղղել սխալը, մասնավորապես, որոշ ժամանակ անց այդ հաղորդագրության մեջ իրենց համար կենսական կարեւորություն ներկայացնող նախադասություն ավելացվեց. «Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակը արդեն մի քանի օր առաջ գրավել էր Հադրութը»։

Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան հայտնվեց ծիծաղելի վիճակում։

 

Լրահոս

Դիտել ավելին