Կարևոր իրադարձություններ

Զինվորների կարիքների անվան տակ կազմակերպվում են կեղծ դրամահավաքներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

12 Հոկտեմբեր, 2020 19:42
Հեղինակ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոն
Զինվորների կարիքների անվան տակ կազմակերպվում են կեղծ դրամահավաքներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից հետո, ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։ Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։ Նշենք, որ հիշյալ դրամահավաքին Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները որեւէ մասնակցություն չունեն, ավելին՝ նրանց խոսքերով դրամական միջոցները պետք է կենտրոնացվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամում։ Շնորհակալություն հայտնելով նախաձեռնող բոլոր խմբերին՝ տեղեկացնում ենք, որ դաշտում հայտնվել են նաեւ բազմաթիվ կեղծարարներ, որոնց նպատակը ոչ թե նվիրատվություններ կատարելն է, այլ՝ գումար շորթելը։ Ֆոնդերի բազմազանությունից ելնելով՝ հաճախ հնարավոր չի լինում հասկանալ դրամահավաքների իրական նպատակը։ Հետեւաբար անցանկալի զարգացումներից խուսափելու եւ ձեր միջոցները նպատակային օգտագործելու համար՝ կոչ ենք անում փոխանցումներ անել «Հայաստան» համահայկան հիմնադրամին։


 

Լրահոս

Դիտել ավելին