Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

12 Հոկտեմբեր, 2020 19:20
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակվել Տիգրան Ուլիխանյանը: Ինքնակենսագրություն Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին, Վանաձորում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2008թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է: 2008-2018թթ. աշխատել է տարբեր մասնավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով այդ թվում ղեկավար պաշտոններ։ 2018-2019թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող: 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: Ամուսնացած է, ունի չորս զավակ:


 

Լրահոս

Դիտել ավելին