Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ. Զոհրաբ Մնացականյան

12 Հոկտեմբեր, 2020 18:10
Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալել:

Մնացականյանն ասաց, որ Հայաստանը եղել և մնում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորման գործընթացում բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան նպատակ ունի Արցախի հարցի՝ ռազմական ճանապարհով լուծման և Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչինչացման: «Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ կա Թուրքիայի ուղիղ միջամտությունը: Կան նաև Սիրիայից ու Լիբիայից եկած ահաբեկիչներ, որոնց Թուրքիան օգտագործում է իր ռազմաքաղաքական ղեկավարության շահերի համար: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ»:

Շարունակությունը այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին