Կարևոր իրադարձություններ

Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը․ Ալեն Սիմոնյան

12 Հոկտեմբեր, 2020 17:23
Մոտ ապագայում վարչապետը կդիմի  հանրությանը․ Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

«Ներկայացվել է իրավիճակը, մանրամասներ չեմ կարող հաղորդել, թեև հանդիպմանը չեմ մասնակցել, բայց գիտեմ բովանդակությունը։ Որոշում է կայացվել, որ դա փակ ռեժիմով է։ Կարող եմ ասել, որ մոտ ապագայում վարչապետը նաև կխոսի հանրության հետ, հանրությանը կդիմի, նաև ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի մանրամասների հետ կապված»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին,  կառավարության դիմաց լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։  

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ Արցախ-ադրբեջանական սահմանին խաղաղապահներ տեղակայելու հարց չի քննարկվել․ «Ես նման հարցի քննարկման ներկա չեմ եղել։ Եղել են ակնարկներ, խոսակցություններ, բայց պաշտոնական մակարդակով նման հարց չի քննարկվել»։

Հիշեցնենք, որ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին