Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ՝ մեր ջանքերն իզուր չեն անցել և իրավիճակում կարող են բեկում մտցնել. Լավրով

12 Հոկտեմբեր, 2020 17:04
Կարծում եմ՝ մեր ջանքերն իզուր չեն անցել և իրավիճակում կարող են բեկում մտցնել. Լավրով

«Հրադադարը մեզ համար մարտահրավեր է և առաջնահերթություն: Հրադադարի վերահսկման մեխանիզմներից հրաժարվողը եղել է ո՛չ Հայաստանը, ոչ Արցախը էլ, այնպես որ այդ մեղադրանքները ես ընդունել չեմ կարող»,- Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշեց. «Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցների ընթացքում քննարկել է նաև հրադադարի վերահսկման մեխանիզմները»:

Լավովը նաև ասաց, որ իրավիճակի սրությունը հաշվի առնելով, ինչպես նաև ռազմագերիների ու պահվող անձանց փոխանակման, զոհվածների մարմինները վերադարձնելու հարցը ի պահ ունենալով՝ կրակի դադարեցումը չի կարելի ձգձգել: Աշխատանքներ են տարվում , Ռուսաստանը մասնակցում է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԿԽՄԿ-ն այդ աշխատանքներում ներգրավված են ակտիվորեն:

Լավրովը նաև նշեց, որ հոկտեմբերի 10-իհամատեղ քննարկումները, որ ավարտվեցին կարևոր փաստաթղթի համաձայնեցմամբ, իրենց ջանքերն իզուր չեն անցել, և շատ մոտ ժամանակներս կարող են իրավիճակում բեկում մտցնել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին