Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ՌԴ դեսպանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

12 Հոկտեմբեր, 2020 16:17
Հայաստանում ՌԴ դեսպանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ։ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտարարեց, որ վարչապետի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն անում է հնարավորը, որ պահպանվի Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը հրադադարի ռեժիմի մասին։ 

Դեսպանը հայտնեց նաև, որ Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարցը չի քննարկվել վարչապետի հետ։ 

ՌԴ դեսպանը նշեց, որ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի նախագահին՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:

Տեսանյութը՝ Ա1+

 

Լրահոս

Դիտել ավելին