Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի արքայազնը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումը

12 Հոկտեմբեր, 2020 14:40
Սաուդյան Արաբիայի արքայազնը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումը

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն: Պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը: Այս մասին գրում է Middle East Monitor-ը:

«Կոչ եմ անում բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»,- հեգնանքով ասել է նա: 

Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը այդ թեմայի վերաբերյալ նույնպես գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը: Այժմ դա յուրաքանչյուր գործարարի և սպառողի պարտականությունն է»,- ասված է նրա գրառման մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին