Կարևոր իրադարձություններ

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. Արայիկ Հարությունյան

12 Հոկտեմբեր, 2020 14:17
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդին՝ ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին