Կարևոր իրադարձություններ

Անկարայի ճնշման ներքո Բաքուն խափանում Է ԼՂ խնդրի շուրջ ՌԴ առաքելությունը. վարչապետի խորհրդական. ՏԱՍՍ

12 Հոկտեմբեր, 2020 13:48
Անկարայի ճնշման ներքո Բաքուն խափանում Է ԼՂ խնդրի շուրջ ՌԴ առաքելությունը. վարչապետի խորհրդական. ՏԱՍՍ

Ադրբեջանի իշխանությունները՝ Թուրքիայի անմիջական ճնշման ներքո, խափանում են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Նրա կարծիքով՝ այսպես Բաքուն փորձում է բարձրացնել Անկարայի դերը հակամարտության կարգավորման գործընթացում:

«Արցախում այժմ կատաղի մարտեր են ընթանում՝ չնայած այն բանին, որ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընդունվեց հրադադարի ռեժիմի հումանիտար պայմանագիր: Սա նշանակում է, որ Անկարան ամեն կերպ ճնշում է գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա: Իրենց հերթին՝ նրանք խափանում են Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը ՝ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերը բարձրացնելու համար», - ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին