Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխելու թշնամական ուժերի փորձերը կասեցվել են․ հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ․ ՊԲ

12 Հոկտեմբեր, 2020 09:05
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխելու թշնամական ուժերի փորձերը կասեցվել են․ հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ․ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

«Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին