Կարևոր իրադարձություններ

Թուրքական F-16 կործանիչները շարունակում են ուղեկցել Ադրբեջանի ԱԹՍ-ների գրոհներն Արցախի վրա․ Արծրուն Հովհաննիսյան

11 Հոկտեմբեր, 2020 22:39
Թուրքական F-16 կործանիչները շարունակում են ուղեկցել Ադրբեջանի ԱԹՍ-ների գրոհներն Արցախի վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Թուրքական F-16 կործանիչները շարունակում են ուղեկցել և իրենց ներկայությամբ պատսպարել Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի գրոհներն Արցախի վրա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես` օդային ղեկավարման կետերի կառավարմամբ, թուրքական 6 միավոր F-16 կործանիչների պատսպարմամբ, ուղեկցմամբ` մարտական ԱԹՍ-ները` թուրքական ու իսրայելական արտադրության, հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և Զինված ուժերին: Այդ գործողությունները կասեցվում են ՊԲ ՀՕՊ միջոցների կողմից»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ երեկ գիշեր հրթիռակոծվել են Ստեփանակերտը, Շուշին եւ այլ բնակավայրեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին