Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել. նրանք քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

11 Հոկտեմբեր, 2020 16:50
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել. նրանք քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Այսօր ՝ հոկտեմբերի 11-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովի և Չավուշօղլուի միջև:

Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, որը ձևավորվել է Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ը կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում: Ընդգծվել է հոկտեմբերի 10-ին ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթները պահպանելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանը վերահաստատվել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերի գործադրումն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին