Այսօր ՝ հոկտեմբերի 11-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովի և Չավուշօղլուի միջև:
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, որը ձևավորվել է Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ը կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում: Ընդգծվել է հոկտեմբերի 10-ին ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթները պահպանելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանը վերահաստատվել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերի գործադրումն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: