Կարևոր իրադարձություններ

ԲելԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի ռեակտորում սկսվել է շղթայական ռեակցիա

11 Հոկտեմբեր, 2020 16:31
ԲելԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի ռեակտորում սկսվել է շղթայական ռեակցիա

Բելառուսի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգոժաբլոկի ռեակտորում սկսվել է մասնատման կառավարվող շղթայական ռեակցիա: Այս մասին ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

Համաձայն ԲելԱԷԿ-ի գրաֆիկի՝ առաջին էներգաբլոկում սկսվել է շղթայական ռեակցիա, ռեակտորային կարգավորումը դուրս է բերվել հզորության նվազագույն վերահսկվող մակարդակի վրա: Այդկերպ, սկիզբ է տրվել ռեակտորի կենսագործունեությանը:

Մոտ ժամանակներում առաջին էներգաբլոկում կանցկացնեն հետազոտություններ: Այդ հետազոտությունները թույլ կտան հաստատել միջուկային-ֆիզիկական վերահսկողությունը և հուսալիությունը: Հաջորդ փուլում կտրվի առաջին էներգաբլոկի էներգետիկ մեկնարկը և կներառվի երկրի էներգահամակարգի մեջ:

Բելառուսի ԱԷԿ-ը 2 ռեակտորներով կառուցվում է ԱԷԿ-2006 ռուսական նախագծի շրջանակում:

 

Լրահոս

Դիտել ավելին