Կարևոր իրադարձություններ

Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում

11 Հոկտեմբեր, 2020 13:37
Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում
Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։
 
Հրթիռակոծությունից հետո Մարտունի քաղաքում ևս հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է ժամանակին մարել կրակը։
 

Լրահոս

Դիտել ավելին