Կարևոր իրադարձություններ

Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը. Նիկոլ Փաշինյան

11 Հոկտեմբեր, 2020 09:30
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել. 

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։
Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։
Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»։

 

Լրահոս

Դիտել ավելին