Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն ու Արցախը կտրականապես հերքում են Թերթերին հարվածելու մասին ապատեղեկատվությունը

11 Հոկտեմբեր, 2020 00:23
 ՀՀ-ն ու Արցախը կտրականապես հերքում են Թերթերին հարվածելու մասին ապատեղեկատվությունը

Հայաստանն ու Արցախը կտրականապես հերքում են Ադրբեջանի Թերթեր քաղաքին հարվածներ հասցնելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հակառակորդի այդ հայտարարությունը բացարձակ սուտ է:

«Դա բացարձակ սուտ է, և այս հաղորդագրությունից րոպեներ հետո հակառակորդը թիրախավորեց Ստեփանակերտը: Իրենց այս ապատեղեկատվությամբ ուղղակի հող են նախապատրաստել Ստեփանակերտին հերթական հարվածը հասցնելու համար»,- ասել է Շուշան Ստեփանյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ևս հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին