Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական դիվերսիոն խումբը տանը սպանել է Հադրութի երկու բնակչի

10 Հոկտեմբեր, 2020 23:10
Ադրբեջանական դիվերսիոն խումբը տանը սպանել է Հադրութի երկու բնակչի

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:

Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին