Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին

10 Հոկտեմբեր, 2020 22:21
Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Ամերիկյան հեռուստաատղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջի «story» բաժնում տեսանյութ է հրապարակել, որում բոլորին կոչ է արել միանալ դրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին:

«Հայաստանի համահայկական հիմնադրամը վիրտուալ դրամահավաք է իրականացնում` գումարային աջակցություն ցուցաբերելով նրանց, ովքեր տուժել են Հայաստանում եւ Արցախում տիրող այս իրավիճակում: Հիմնադրամը մարդասիրական, սննդային, կացարանային եւ բժշկական օգնություն է ցուցաբերում նրանց, որոնք վնասներ  են կրել այս ծանր ժամանակահատվածում: Մեզ չեն բաժանում սահմանները եւ մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք»,-իր խոսքում նշել է Քարդաշյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին