Կարևոր իրադարձություններ

Հադրութ ներխուժած դիվերսիոն խումբը, ամենայն հավանականությամբ, բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից. Wargonzo

10 Հոկտեմբեր, 2020 22:00
Հադրութ ներխուժած դիվերսիոն խումբը, ամենայն հավանականությամբ, բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից. Wargonzo

Ռուսական Wargonzo «Տելեգրամ»-ի ալիքի լրագրող Սեմեն Պեգովը այսօր հրապարակած տեսանյութում նշում է, որ ամենայն հավանականությամբ Հադրութ ներխուժած դիվերսիոն խումբը բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից:

Լրագրողը նշել է, որ դիվերսիոն խմբի անդամները եղել են սև համազգեստով և նրանց նպատակն է եղել  Հադրութի համայնքապետարանի վրա Ադրբեջանի դրոշ դնելը, որպեսզի փաստերով ապացուցեն Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հայտարարությունը:

Լրագրողն ասել է նաև, որ քաղաքն ամբողջությամբ հայկական ուժերի վերահսկողության ներքո է և հայկական զինված ուժերը շրջափակման մեջ են առել հակառակորդի դիվերսիոն խմբին ու ամենայն հավանականությամբ կոչնչացնեն նրանց:

 

Լրահոս

Դիտել ավելին