Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    577
    591

  • RUB

    6,24
    6,54

Կարևոր իրադարձություններ

Պատերազմ է, որը մենք չենք սկսել, բայց որը պիտի հաղթենք․ այլընտրանք պարզապես չկա. Բաբկեն Թունյան

10 Հոկտեմբեր, 2020 20:21
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
Պատերազմ է, որը մենք չենք սկսել, բայց որը պիտի հաղթենք․ այլընտրանք պարզապես չկա. Բաբկեն Թունյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը խախտեց հրադադարը դրա հաստատումից ընդամենը 5 րոպե անց։

Հայաստանում և Արցախում որևէ մեկը հավատո՞ւմ էր, որ սրանք իրենց խոսքի տերը կլինեն։ ՈՉ։

Հայկական զինուժը իր զգոնությունը թուլացնելու է՞ր այսօր ժամը 12:00-ից հետո։ Իհարկե, ՈՉ։

Ռուսաստանը և այլ գերտերությունները հստակ տեղեկատվություն ունե՞ն՝ ով է խախտել հրադադարը։ ԱՅՈ։

Սա Ադրբեջանի և իր ավագ եղբոր կողմից արհամարհական վերաբերմո՞ւնք է Ռուսաստանի և մյուսների նկատմամբ։ ԱՅՈ։

Թե ինչ կանեն այս պետությունները, իրենց որոշելիքն է։

Մեր անելիքը հստակ է՝ շարունակել հակաահաբեկչական պատերազմը և այնպես ծնկի բերել թշնամուն, որ հրադադար աղերսեն։

Կարո՞ղ ենք։ ԱՆԿԱՍԿԱԾ։

Դրա համար սառնասիրտ, առանց չափից դուրս ոգևորվելու կամ վհատվելու, առանց հոգնելու, խելացի, մտածված, միասնաբար, ամեն մեկս մեր կարողացածի չափով, պիտի պայքարենք։

Լույսի պես տղերք են զոհվել ու զոհվում, գիտեմ՝ ծանր է։ Գիտեմ, էդ տղերքի ծնողներին էսպիսի գրառումներով չես մխիթարի։ Ամեն հոգեհանգստի մասնակցելուց հետո, անկախ ինձնից, իրենց աչքերով եմ նայում էս սոցցանցային աժիոտաժին...

Բայց ունենք, ինչ ունենք։ Պատերազմ է, որը մենք չենք սկսել, բայց որը պիտի հաղթենք՝ առաջին հերթին հանուն հենց էդ տղերքի։ Այլընտրանք պարզապես չկա։

Մեկը կռվելով, մյուսը գումարով, երրորդը՝ իր կապերով, չորրորդը՝ իր գիտելիքներով ու փորձով, հինգերորդը՝ իր ծառայություններով... Միասին, իրար մեջքի կանգնած՝

#ՀԱՂԹԵԼՈՒենք»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին