Կարևոր իրադարձություններ

Կանխվել է 17-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը․ ԱԻՆ

10 Հոկտեմբեր, 2020 18:45
Կանխվել է 17-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը․ ԱԻՆ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդանի արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. ձեռքին առկա է դանակ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու (արական սեռի, ծնված 2003 թ.) ինքնասպա­նու­թյան փորձը կանխվել է տեղի ուժերով: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին