Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար

10 Հոկտեմբեր, 2020 18:16
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակելու մասին որոշում է ստորագրել։

Որոշման մեջ,  մասնավորապես, ասված է․ 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»։

Նշենք, որ Գեորգի Ավետիսյանն արդեն մեկ անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն վարչապետի սեպտեմբերի 24-ի որոշմամբ ազատվել էր պաշտոնից։

 

Լրահոս

Դիտել ավելին