Կարևոր իրադարձություններ

Այրվել է չբնակեցված շինության փայտյա տանիքը

10 Հոկտեմբեր, 2020 15:11
Այրվել է չբնակեցված շինության փայտյա տանիքը

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող թիվ 27 դպրոցի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 27 հիմնական դպրոցի մոտակա կիրճում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։53-ին, մարվել՝ 21։22-ին: Այրվել է չբնակեցված շինության փայտյա տանիքը (մոտ 25 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին