Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ. քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

10 Հոկտեմբեր, 2020 14:45
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ. քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:

 Հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի լայնածավալ փոխանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի իրավիճակի շուրջ:

Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի միջնորդությամբ տարվող քայլերի մասին տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ:

Իրանի նախագահն իր աջակցություն է հայտնել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև եռակողմ խորհրդակցությունների՝ կրակի դադարեցման և հումանիտար նպատակների պայմանավորվածությունների արդյունքներին, ինչպես նաև խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու՝ սուբստանտիվ բանակցություններ սկսելու որոշմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին