Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը

10 Հոկտեմբեր, 2020 14:10
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը,- այս մասին հայտարարություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»:

Արտաքին գերատեսչությունը հույս է հայտնում, որ հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց:

«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը և հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և բարօրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնագիրը:

Երեկ, Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են այսօր ժամը 12:00-ից Լեռնային Ղարաբաղի  հակամարտության գոտում հրադադարի մասին: Հրադադարը պետք է լինի մարդասիրական նպատակով, որպեսզի կողմերը փոխանակվեն ռազմագերիներով և զոհերով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին