Կարևոր իրադարձություններ

Նոր տեսահոլովակ՝ նվիրված Հայոց բանակին և հայ զինվորին. կատարում են Հայաստանի և արտերկրի հայ աստղերը

10 Հոկտեմբեր, 2020 13:17
Նոր տեսահոլովակ՝ նվիրված Հայոց բանակին և հայ զինվորին. կատարում են Հայաստանի և արտերկրի հայ աստղերը

Ադրբեջանի՝ Արցախին հայտարարած պատերազմը արդեն երկու շաբաթ է՝ միավորել է ողջ հայությանը: Այս օրերին իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում նաև Հայաստանում և այլ երկրներում ապրող հայ աստղերը, մշակույթի գործիչները և այլ անվանի դեմքեր:

Երգահան, պրոդյուսեր Արա Գևորգյանի գործիքավորմամբ նոր տեսահոլովակ է թողարկվել, որի նպատակն է համախմբել բոլոր հայերին Հայոց բանակի շուրջ՝ դրանով ցույց տալով, որ մենք մեր բանակի կողքին ենք:

Տեսահոլովակում նկարահանվել են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում բնակվող հայազգի աստղեր, երգչախմբեր, պարային համույթներ: Նրանց թվում են երգիչ-երգչուհիներ Սոնա Շագելդյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Հասմիկ Հարությունյանը, Մաշա Մնջոյանը, Գուրգեն Բավեյանը, Սոնա Սարգսյանը, Վահան Հարությունյանը և այլք:

Խոսքերի և երաժշտության հեղինակը նույնպես Արա Գևորգյանն է: 

 

Լրահոս

Դիտել ավելին