Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է ընդհատվել Ղարաբաղի թեմայով հանդիպումը. Բայրամովը որոշ ժամանակով լքել է ԱԳՆ–ի շենքը

09 Հոկտեմբեր, 2020 23:49
Ինչո՞ւ է ընդհատվել Ղարաբաղի թեմայով հանդիպումը. Բայրամովը որոշ ժամանակով լքել է ԱԳՆ–ի շենքը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման մեկնարկից որոշ ժամանակ անց ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ԱԳՆ ընդունելությունների տունը և հետո վերադարձել։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է «Ռոսիա-24»–ը:

«Հնարավոր է`բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել, և լրացուցիչ խորհրդատվություններ են պահանջվել, որոնք կարելի էր անել միայն դեսպանատնից»,– նշում է հեռուստաընկերության թղթակիցը։

 

Լրահոս

Դիտել ավելին