Կարևոր իրադարձություններ

Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողները Մոսկվայում են

09 Հոկտեմբեր, 2020 23:07
Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողները Մոսկվայում են

«Ռոսիա» թռիչքային հատուկ նշանակության ինքնաթիռը Մոսկվա է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում հրետակոծության ժամանակ վիրավորված ռուս լրագրողներին, հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Թռիչքի ժամանակ ռուսները քնած էին: Կառավարական պատվիրակության անդամները, ովքեր Երևան էին ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, վիրավոր լրագրողներին զիջեցեցին իրենց տեղերը և իրենք տեղափոխվեցին այլ սրահ: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը նախօրեին երկու անգամ հարվածել են Արցախի Շուշի քաղաքում գտնվող Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Հրետակոծության արդյունքում վիրավորվել էին լրագրողներ Յուրի Կոտենկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

Լրահոս

Դիտել ավելին