Կարևոր իրադարձություններ

Ունենք վաշտի հրամանատար աղջիկ, ով իր 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ. Արծրուն Հովհաննիսյան

09 Հոկտեմբեր, 2020 22:12
Ունենք վաշտի հրամանատար աղջիկ, ով իր 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց. 

«Այսօր տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր Զինված ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, և իրենց հիանալի են դրսևորում»։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ նույնիսկ մեկ ճանճ անգամ գետնի վրա, իրենց հակատանկային միջոցների խոցումից չի վրիպում։

«Դրանից հետո տեսել ենք դիպուկահար կանանց, հրետանավոր կնոջ, շատ եմ լսել վաշտի աղջիկ հրամանատարի մասին։ Առաջին օրը ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ, պրոֆոսիոնալ զինվորական»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին