Կարևոր իրադարձություններ

Մեր Զինված ուժերը շարունակում են, անհրաժեշտ հակահարված տալով, հակառակորդին շպրտել ելման դիրքեր․ Արծրուն Հովհաննիսյան

09 Հոկտեմբեր, 2020 21:18
Մեր Զինված ուժերը շարունակում են, անհրաժեշտ հակահարված տալով, հակառակորդին շպրտել ելման դիրքեր․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին մարտերը շարունակվում են: Այս մասին հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտերն այսօր առավոտյան սկսվել են նոր թափով, դրանք շարունակվում են: Գիշերը, որպես կանոն ևս մարտերը շարունակվում են, բայց առավոտյան թեժանում են: Մեր Զինված ուժերը շարունակում են, անհրաժեշտ հակահարված տալով, հակառակորդին շպրտել ելման դիրքեր»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին