Կարևոր իրադարձություններ

Թուրքիան քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ-ում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

09 Հոկտեմբեր, 2020 20:34
Թուրքիան քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ-ում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Անկարայում մեկնաբանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Al Jazeera-ի հետ զրույցում ասել է, որ եթե համանախագահները նորից սահմանափակվելու են կրակի դադարեցման կոչերով, ապա դա ոչնչի չի բերի։

«Միջնորդները արդեն 30 տարի հաշտության կոչերից այն կողմ չեն գնում։ Խաղաղություն տարածաշրջան կգա միայն Հայաստանի ԶՈՒ-ի «Ադրբեջանի տարածքներից դուրսբերումից» հետո»,- ասել է Քալընը։

Նա հայտարարել է, թե Մինսկի խումբը շատ քիչ քայլեր է ձեռնարկել խնդրի լուծման համար։





 

Լրահոս

Դիտել ավելին