Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

09 Հոկտեմբեր, 2020 20:14
Մհեր Գրիգորյանը Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԶԲ հետագա գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տալիս Հայաստանում իրականացվող բանկի նախաձեռնություններին, ինչպես նաև կարևորում է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի գործունեությունը:

ԵԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, փոխվարչապետին հրավիրել է որպես խոսնակ մասնակցելու ԵԶԲ կողմից կազմակերպված ս.թ. դեկտեմբերի 4-ին կայանալիք Եվրասիական առաջին կոնգրեսին:

 

Լրահոս

Դիտել ավելին