Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Մտքերի հայկական գագաթնաժողովը

09 Հոկտեմբեր, 2020 20:05
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Մտքերի հայկական գագաթնաժողովը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո hոկտեմբերի 10-ին Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Մտքերի հայկական գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Գագաթնաժողովին հեռավար ձևաչափով կմասնակցեն 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

Ամենամյա միջազգային այս գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկեց և նրանց համաձայնությամբ փոխեց թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

Երևանյան գագաթնաժողովին կքննարկվեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերները, այդ թվում՝ իրավիճակն Արցախում և, այդ համատեքստում, պարենային անվտանգությանը, կրթությանը, առողջապահությանը, մասնավորապես՝ COVID 19-ին առնչվող հարցեր:

Գագաթնաժողովն աշխարհին կարևոր ուղերձներ հղելու լավ հարթակ է, ինչպես նաև ևս մեկ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու աշխարհաքաղաքական գործընթացներում դերակատարում ունենալու՝ Հայաստանի ներուժն ու հեռանկարը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին