Կարևոր իրադարձություններ

Ռազմական դրության ժամանակ տեղեկատվական կանոնները վերահսկող մարմինը լինելու է ոչ թե իրավապահ համակարգը, այլ ՀՌՀ-ն․ առաջարկն ընդունվել է

09 Հոկտեմբեր, 2020 19:48
Հեղինակ՝ Վահագն Թևոսյան
Ռազմական դրության ժամանակ տեղեկատվական կանոնները վերահսկող մարմինը լինելու է ոչ թե իրավապահ համակարգը, այլ ՀՌՀ-ն․ առաջարկն ընդունվել է

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Կառավարությունը համաձայնեց ընդունել առաջարկս, որ ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար (հանրային մուլտիպլեքսով և ցանցային օպրատորների միջոցով սփռվող հեռուստաալիքներ և ռադիոծրագրեր) տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին լինի ոչ թե իրավապահ համակարգը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այս նորմը սահմանվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Սա հավելյալ բեռ է հանձաժողովի վրա, բայց նաև կլուծի իրավապահների հնարավոր սուբյեկտիվ մեկնաբանությունների հարցը, քանի որ խնդրով կզբաղվի մասնագիտացված կառույց: Հանձնաժողովից՝ ի դեմս ղեկավար պարոն Տիգրան Հակոբյանի, ակնկալում եմ զգոնություն և խստապահանջություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին