Կարևոր իրադարձություններ

Ալիևը հայտարարել է, որ «պատրաստ է վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների»

09 Հոկտեմբեր, 2020 18:56
Ալիևը հայտարարել է, որ «պատրաստ է վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների»

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «պատրաստ է վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների», միաժամանակ պնդել՝ ինքը «Հայաստանին զիջումներ չի անելու, և որևէ այլ երկիր չի կարող ազդել Բաքվի այդ որոշման վրա»։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզը»։

Մինչ այդ Բաքուն հայտարարում էր, թե բանակցությունների չի գնա, քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն բերվել «գրավյալ տարածքներից»։ Այսօր Ալիևը պնդել է՝ խնդրի խաղաղ կարգավորման «վերջին հնարավորությունն է տալիս հայկական կողմին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին