Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում Ադրբեջանին ու Հայաստանին հիշեցրել են մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին

09 Հոկտեմբեր, 2020 17:51
ՄԱԿ-ում Ադրբեջանին ու Հայաստանին հիշեցրել են մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն հակամարտող կողմերին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում հետևել մարդասիրական իրավունքի պահպանմանն ու չթույլատրել քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներին վնաս հասցնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես հիշեցնում եմ հակամարտող կողմերին այն մասին, որ նրանք պետք է հետևեն իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ համաձայն քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների պաշտպանության մասին մարդասիրական օրենքի»,- ընդգծել է պաշտոնյան։ Բաշելեն ընդգծել է, որ կողմերը պետք է ռազմական գործողություններ վարելու ընթացքում հետևեն համաչափության սկզբունքին և «խուսափեն պայթյունային ազդեցությամբ զենքի օգտագործումից, որը խոցման մեծ ուժ կունենա բնակելի շրջաններում»։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն իր խորը անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ժամանակ կասետային սպառազինության օգտագործման վերաբերյալ։ «Նման ռազմամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է նա՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են Կասետային ռազմամթերքի մասին կոնվենցիան։


 

Լրահոս

Դիտել ավելին