Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար. կա տուժած

09 Հոկտեմբեր, 2020 17:56
Իսակովի պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար. կա տուժած

Բախվել են ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 01:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Գառնիկ Բ․, ծնված 1958 թ.) և «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Հայկ Մ․, ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սեդա Պ․-ին (ծնված 1988 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

 

Փրկարարները փակել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փական

 

Լրահոս

Դիտել ավելին