Կարևոր իրադարձություններ

Պուտինը ԱԽ-ի նիստում հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

09 Հոկտեմբեր, 2020 16:43
Պուտինը ԱԽ-ի նիստում հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Անվտանգության խորհրդին տեղեկացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Հայտնում է Ռիա Նովոստի-ն: 

Նա հավելել է, որ հանդիպման մասնակիցները վերահաստատել են երկու պետությունների միջև հրադադար հաստատելու իրենց կոչը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին